Բաժին. Այլ Լուրեր

ՆՈՐ MCLAREN P1-Ը ԱՌԱՋԱՑՐԵԼ Է ՄԵԾ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ` մայիսի 2-ին,  McLaren ընկերությունը վաճառքի է ներկայացրել 375 McLaren P1 ավտոմեքենան և հաջողությամբ վաճառել մեքենայի 250 օրինակ: Գրանցված արդյունքով ոգևորված` ընկերությունը պատրաստվում է մեծացնել այս մեքենայի արտադրության ծավալը:

Նշենք, որ նոր McLaren-ը դեռ չի արտադրվում: Մեքենայի արտադրությունը պլանավորվում է այս տարվա ամռանը: Մեքենան կարտադրվի հիբրիդային շարժիչով, որի հզորությունը կկազմի 916 ձիաուժ:

Մեքենայի վրայի V8 3,8 լիտր աշխատանքային ծավալով թվին-տուրբո շարժիչը 0-100 կմ/ժ արագությունը կգերազանցի ընդամենը 2,5 վայրկյանում, ինչը բացարձակ ռեկորդ է: Միևնույն ժամանակ, 0-200 կմ/ժ արագությունը կգերազանցվի 7,5 վայրկյանում, իսկ 300 կմ/ժ արագությանը հասնելու համար մեքենային հարկավոր կլինի 17 վայրկյան:

Մեքենայի առավելագույն արագությունը կկազմի 350 կմ/ժ: McLaren P1-ը հիմնականում կմրցակցի Ferrari LaFerrari-ի և Porsche 918 Spyder-ի հետ: Նոր McLaren-ը կարժենա մոտավորապես 1,2 մլն եվրո:

Share