Բաժին. Այլ Լուրեր

MERCEDES-BENZ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է X205-Ի ԹՈՂԱՐԿՄԱՆԸ

Mercedes-Benz GLK-ն փոխում է իր անունը. մեքենան այսուհետ կարտադրվի X205 անվամբ: Նոր Mercedes-ը կարտադրվի բոլորովին նոր դիզայնով, կփոխվի նաև շարժիչն ու փոխանցման տուփը: 

Այսպես, մեքենան կարտադրվի բենզինային և դիզելային V6 և V8 շարժիչներով: Մեքենայի սովորական տարբերակը V8 շարժիչով կունենա 350 ձիաուժ հզորությունը, որի առավելագույն արագությունը կսահմանափակվի համակարգչի միջոցով և կլինի 250 կմ/ժ: Կլինի նաև մեքենայի հիբրիդային տարբերակը:

X205-ը կարտադրվի նաև AMG տարբերակով: X205 AMG-ի հզորությունը կլինի 450 ձիաուժ:

Mercedes-Benz AMG ստորաբաժանման տնօրեն Թոբիաս Մյորսը նշել է, որ ընկերությունը սկզբնական շրջանում կարտադրի մեքենայի AMG տարբերակը, սակայն հաշվի առնելով նման մոդելի սպորտային մոդիֆիկացիայի նկատմամբ շատ քիչ պահանջարկը` հնարավոր է, որ մեքենայի AMG տարբերակի արտադրությունը  շատ շուտ ավարտվի:

Սպասվում է, որ նույն մեքենան շուկա դուրս կգա նաև մեկ ուրիշ անվանմամբ՝ Mercedes-Benz GLC: Մեքենան շուկայում հիմնականում կմրցակցի Porsche Macan-ի և Range Rover Evoque-ի հետ:

Share