Բաժին. Այլ Լուրեր

FACEBOOK-ՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

Facebook-ը ներդնում է գաղտնաբառը վերականգնող նոր համակարգ, որում կբացակայի սերվերային միջամտությունը և «գաղտնի հարցը»: Նման հայտարարությամբ հանդես է եկել ընկերության տնօրեն Մարկ Ցուկերբերգը:

Այս համակարգի էությունը կայանում է նրանում, որ մտնելով անվտանգության կարգավորումներ` հնարավոր կլինի նշել 3-5 վստահված անձ, ովքեր գաղտնաբառը մոռանալու դեպքում կօգնեն այն վերականգնել: Գաղտնաբառը վերականգնելու հարցումից հետո նշված վստահված անձանց Facebook-ի սերվերից կուղարկվի հատուկ նամակ, որում կնշվի գաղտնի կոդը, որի միջոցով էլ կվերականգնվի գաղտնաբառը:

Ցուկերբերգն այս նոր համակարգի ներդրման հետ կապված նշել է. «Դուք կարող եք մոռանալ գաղտնի հարցը կամ ընդհանրապես այն չունենալ, սակայն լավագույն ընկերները չեն մոռացվում և միշտ լինում են»:

Ցուկերբերգը ընդգծել է, որ նման համակարգն անձնական էջերը կպաշտպանի հակերներից: Նոր համակարգի հետ մեկտեղ կգործի նաև հինը: Անվտանգության աստիճանը և տիպը կփոխվի օգտատերի ցանկությամբ:

Share