Բաժին. Այլ Լուրեր

GOOGLE-Ը ՍՏԵՂԾՈՒՄ Է ԽԱՂԱՅԻՆ ՍՏՈՒԴԻԱ

Google ընկերությունը պատրաստվում է մոտ ապագայում ստեղծել իր «սեփական» խաղերը: Այս կապակցությամբ ընկերությունը հիմանդրում է խաղային ստուդիա «Android»-ների համար: Ծրագրի իրագործման համար հրավիրվել է հայտնի խաղային դիզայներ Նոա Ֆալստեյնը:

Բացի սեփական խաղեր ստեղծելուց, Google-ը պատրաստվում է պայմանագիր կնքել Game Center-ի հետ, որը խաղեր է ստեղծում Apple-ի համար: Նոր պայմանագրով հնարավոր կլինի ստեղծել ընդանուր խաղային բազա, ինչի հետևանքով, անկախ օպերացիոն համակարգի ընտրությունից, օգտատերերը կմրցեն մեկ բազայում և բոլոր արդյունքները կգրանցվեն մեկ սերվերի մեջ: 

Սպասվում է, որ խաղային ստուդիայի ստեղծումը պաշտոնապես կազդարարվի Սան-Ֆրանցիսկոյում կայանալիք Google I/O կոնֆերանսի ժամանակ:

Պետք է նշել, որ Google ընկերությունը խաղեր ստեղծելու փորձ ունի: 2012թ. նոյեմբերին Google-ի NianticLabs@Google ստորաբաժանումը ստեղծել էր Ingress խաղը, որը նախատեսված է Android օպերացիոն հաակարգի համար:

Share