Բաժին. Այլ Լուրեր

ՇՈՒՏՈՎ YOUTUBE-ՈՒՄ ԿԳՈՐԾԻ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համացանցում տարածված տեղեկատվության համաձայն` YouTube-ը մեկնարկում է նոր վճարովի ծառայություն: Google ընկերության աշխատակիցները հայտնել են, որ աշխատում են YouTube-ի համար նոր վճարովի ծառայության ստեղծման վրա: Նոր ծառայությունն իր մեջ կներառի 50 վճարովի ալիք: Վճարովի փաթեթի գինը կկազմի ամսական ընդամենը 2 դոլար, սակայն հաշվի առնելով YouTube-ից օգտվողների թիվը` այս ծառայությունից ստացվող եկամուտը կկազմի մոտ 120 մլն դոլար:

Ծրագրի իրագործման համար YouTube-ի աշխատակիցները համագործակցության պայմանավորվածություն են ձեռքբերել ԱՄՆ-ում գտնվող մի շարք պրոդյուսերական ընկերությունների հետ, որոնք զբաղվում են ֆիլմերի և տեսահոլովակների արտադրությամբ:

Վերոնշյալ լուրերը Youtube-ում չեն հաստատում, սակայն նշում են, որ ընկերությունը միշտ էլ փնտրել է շահութաբեր ծրագրեր, քանի որ գովազդներից ստացվող եկամուտը հաստատուն չէ:

Share