Բաժին. Այլ Լուրեր

SKODA-Ն ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ՆՈՐ RAPID ՄՈԴԵԼԸ

Skoda ընկերությունը ցուցադրել է իր նոր մոդելը, որն այս անգամ կրում է Rapid անվանումը: Նոր մեքենան Skoda ընկերության գլուխգործոցն է: Մեքենան արտադրվում է մի քանի տեսակի շարժիչներով, որոնք տրամադրել է Volkswagen ընկերությունը:

Մեքենան արտադրվում է շատ «համեստ» շարժիչներով՝ 1.2 TSI, 1.4 TSI, 1.6 TSI և 1.6 TDI: Չնայած այս ամենին, մեքենան իրեն շատ վստահ է զգում ճանապարհին և 1.6 TSI շարժիչով 0-100 կմ/ժ արագությունը գերազանցում է 8 վայրկյանում:

Մեքենան բոլոր շարժիչների համար կունենա յոթաստիճանանոց ավտոմատ փոխանցման տուփ՝ բացառությամբ 1.2 TSI-ն, որի համար նախատեսվել է հինգաստիճանանոց «մեխանիկա»: 

Նոր մոդելը համարվում է B դասի մոդել, որը ներկա պահին ամենաշատ վաճառվող դասն է աշխարհում՝ ընդանուր վաճառված մեքենաների 38%-ը: Նոր Skoda Rapid-ի առավելագույն արագությունը կազմում է 240 կմ/ժ: 

Skoda ընկերության մասնագետները պատրաստվում են թողարկել մեքենայի սպորային տարբերակը, որը կցուցադրվի «Worthersee Tour» ավտոցուցահանդեսի ժամանակ: Ընկերության պաշտոնական կայքէջում տեղադրվել է Rapid-ի սպորտային տարբերակի նկարը, սակայն մեքենայի հզորությունը պահվում է գաղտնի:

Share