Բաժին. Այլ Լուրեր

APPLE-Ը ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է APPSTORE-ՈՒՄ ԱՌԿԱ ՈՐՈՇ ԽԱՂԵՐ

Apple-ի աշխատակիցներն արգելափակել են App Store-ում առկա որոշ ծրագրեր և խաղեր՝ վիրուսներ պարունակելու կասկածանքով: AppStore-ից հիմնովին ջնջվել է, մասնավորապես, Simple Game ընկերության ստեղծած Simple Finde խաղը: 

Խաղը Apple-ի մասնագետները ստուգել են սովորական հակավիրուսային ծրագրով, ինչի ժամանակ խաղի գլխավոր փաթեթի մեջ հայտնաբերվել է Trojan.JS.ifram.BKD վիրուս:

Apple-ի ծրագարային ապահովման և անվտանգության բաժնի պետ Ռիչ Մոգալը նշել է, որ iPhone-ների և iPad-ների օգտատերերն անհանգստանալու կարիք չունեն. վիրուսային վտանգը ներկա պահին բացառվում է:

Մոգալին զարմացրել է այն փաստը, որ վիրուսային ծրագրերը կարողացել են ներթափանցել App Store: Նա նշել է, որ ցանկացած ծրագիր կամ խաղ նախքան տեղադրվելը ստուգվում է «ծրագրային մաղ»-ի օգնությամբ, որի ժամանակ վիրուսի թափանցումը AppStore բացառվում է: «Ծրագրային Մաղ»-ը տվյալ ծրագիրը մասնատում է միկրոտարրերի, որոնք հատ-հատ ստուգվելուց հետո վերահավաքվում են և նոր տեղադրվում AppStore-ում:

Share