Բաժին. Այլ Լուրեր

2012Թ.-ԻՆ WORLD OF TANKS-Ը ԱՊԱՀՈՎԵԼ Է 218 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ԵԿԱՄՈՒՏ

Wargaming ընկերության ստեղծած World of Tanks խաղը ճանաչվել է տարվա լավագույն խաղը` հետխորհրդային երկրներում: 2012 թվականին Wargaming ընկերության հասույթը կազմել է 218 մլն եվրո, իսկ զուտ շահույթը՝ 6,1 մլն:

World of Tanks խաղը ստեղծվել է 2010 թվականին: Խաղի մեկնարկից ընդամենը 2 օր հետո գրանցվածների թիվը հասել է 100.000-ի: 2012 թվականի դեկտեմբերին խաղում գրանցված է եղել ավելին քան 45 մլն մարդ: 

World of Tanks խաղը բազմիցս գրանցվել է ռեկորդների Գինեսի գրքում՝ մի քանի անգամ գերազանցելով իր իսկ կողմից սահմանած ռեկորդը:

Wargaming ընկերության եկամուտի մեծ մասը ստացվել է հետխորհրդային երկրներից՝ 131,3 մլն եվրո, ինչպես նաև Եվրոպայից՝ 54,2 մլն եվրո, Ամերիկայից՝ 30,7 մլն եվրո, Ասիայից՝ 1,8 մլն եվրո: Ընկերությունն այս ցուցանիշներն ավելացնելու համար արտադրում է նաև խաղի պլանշետային և սմարթֆոնային տարբերակները:

Share