Բաժին. Այլ Լուրեր

ACER-Ը ԹՈՂԱՐԿԵԼ Է ՊԼԱՆՇԵՏ, ՈՐԸ ԿՄՐՑԱԿՑԻ iPAD MINI-Ի ՀԵՏ

Acer ընկերությունը արտադրել է նոր պլանշետ, որը կմրցակցի iPad Mini-ի հետ: Նոր պլանշետը անվանվել է Acer W700: Այն կունենա երկու տարբերակ` Windows և Android: Պլանշետը օժտված է 7.9 դույմանոց սենսորային էկրանով:

Պլանշետը արտադրվում է MediaTek ընկերության պրոցեսորով: Պրոցեսորի հզորությունը կազմում է 4×1,2 GHz, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 1GB: Պլանշետը օժտված է 3G-ով, WiFi-ով, Bluetooth-ով և GPS-ով:Պլանշետը օժտված է նաև microSD տեղադման հնարավորությամբ:

Նոր պլանշետի 8GB տարբերակի գինը կազմում է 169 ԱՄՆ դոլար, իսկ 16GB-ն՝ 200 դոլար:

Պլանշետը կմրցակցի նաև Galaxy Tab-ի, Google Nexus-ի և Amazon Kindle-ի հետ:

Share