Բաժին. Այլ Լուրեր

NOKIA-Ն ՇՈՒՏՈՎ ԿՑՈՒՑԱԴՐԻ ՆՈՐ LUIMA-Ն

Nokia Luima 928-ի պաշտոնական ցուցադրումից օրեր առաջ Nokia ընկերությունն իր պաշտոնական կայքէջում տեղադրել է սմարթֆոնի մասին վիդեոգովազդ, որում նկարագրվում է վերջինիս տեխնիկական տվյալներն ու հնարավորությունները:

Նոր Luima-ն կաշխատի Windows Phone 8 օպերացիոն համակարգով, որը հետագայում հնարավորություն կունենա թարմացվելու մինչ Windows Phone 8.1:

Սմարթֆոնը ցուցադրվելու է մայիսի 14-ին, Լոնդոնում՝ Nokia ընկերության հրավիրած կոնֆերանսի ժամանակ:  

Luima 928-ը առաջինը ձեռքբերելու հնարավորություն կունենան ԱՄՆ-ում գործող Verizon Wireless բջջային կապի օգտատերերը: 

Նոր սմարթֆոնը համաշխարհային շուկա դուրս կգա պաշտոնական ցուցադրումից երկու ամիս հետո, իսկ ԱՄՆ-ում՝ հունիսին:

Share