Բաժին. Այլ Լուրեր

ԱԼԵՔՍ ՖԵՐԳՅՈՒՍՈՆԸ ԿՀԵՌԱՆԱ «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ»-ԻՑ

Մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կթողնի իր պաշտոնը: Նման հայտարարությամբ հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» Հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:

Ֆերգյուսոնն այս տեղեկատվությունը հաստատել է: Նա նշել է, որ հարկավոր է սերնդափոփոխություն՝ ավելացնելով, որ երբեմն բոլորն էլ հանգստանալ են ուզում: Ֆերգյուսոնը նաև նշել է, որ որոշումը կայացնելիս շատ է տատանվել, սակայն նման որոշման համար հիմա ամենահարմար պահն է, քանի որ թիմը նոր մարզիչ փնտրելու մեծ ժամանակ կունենա: Ֆերգյուսոնը ասել է, որ ինքը երջանիկ կլինի լինել թիմի տնօրեն կամ դեսպան, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» իր «կյանքն» է:

Հարկավոր է նշել, որ Ֆերգյուսոնը գլխավորում է «Մանչեսթերը» սկսած 1986 թվականից: Այս ժամանակահատվածում Ֆերգյուսոնի ղեկավարած թիմը նվաճել է 49 տիտղոս:

Share