Բաժին. Այլ Լուրեր

VOLKSWAGEN-Ը ԱՐՏԱԴՐԵԼ Է ՆՈՐ «ՓԻՔԱՓ»՝ AMOREK R-STYLE

Worthersee Tour ավտոցուցահանդեսի ժամանակ Volkswagen ընկերությունը կներկայացնի բոլորովին նոր տիպի ավտոմեքենա: Այս անգամ ընկերությունը շեշտը դրել է «փիքափ»-ների վրա:

Ուշադրության կենտրոնում կլինի Volkswagen ընկերության Amorek «փիքափ»-ի վերազինված տարբերակը, որն անվանվել է Amorek R-Style: Նոր Amorek-ի վրա փոխվել են մի շարք դետալներ, այդ թվում՝ շարժիչը:

Մեքենայի վրա տեղադրվել է Volkswagen Sport ընկերության կողմից արտադրված V6 3.0 լիտր աշխատանքային ծավալով տուրբոդիզելային շարժիչ, որի հզորությունը կազմում է 268 ձիաուժ: Այս հսկան, չնայած իր չափերին, 0-100 կմ/ժ արագությունը գերազանցում է ընդամենը 7,9 վայրկյանում:

Մեքենայի սրահային մասն ամբողջովին փոխվել է: Այն ամբողջությամբ կաշվեպատ է դարձել: Տեղադրվել են սպորտային նստատեղեր, և թարմացվել է անվտանգության համակարգը:

Worthersee Tour ավտոցուցահանդեսը կմեկնարկի այսօր՝ մայիսի 8-ին:

Share