Բաժին. Այլ Լուրեր

«ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ». ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2013 թվականի մայիսի 11-ին   կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

9  8  7  9  3  5  0  0 

2013 թվականի մայիսի 11-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են 2013 թվականի ապրիլի 1-ից մինչև 30-ը ներառյալ տրամադրված ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները:

ՀԴՄ կտրոնների հատուկ համարների 8 կամ 7 նիշերը (առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ) վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերի հետ համընկնելու դեպքում ՀԴՄ կտրոններ տիրապետողներին որպես պարգևավճար կտրամադրվի մեկական ավտոմեքենա: 6 կամ 5 թվերի համընկման դեպքում ավտոմեքենաները կտրամադրվեն գործարքի առավելագույն արժեքներ ունեցող ՀԴՄ կտրոններ տիրապետողներին:

6 և 5 թվերի համընկմամբ այն ՀԴՄ կտրոններ տիրապետողներին, որոնց վիճակահանության արդյունքներով ավտոմեքենաներ չեն տրամադրվել, ինչպես նաև 4 թվերի համընկմամբ ՀԴՄ կտրոններ տիրապետողներին` գործարքի արժեքներից կախված որպես պարգևավճար կտրամադրվի բջջային հեռախոս:

Այն քաղաքացիները, որոնց ՀԴՄ կտրոնի առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերը համընկել են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին, պետք է մինչև ՄԱՅԻՍ ամսվա վերջին աշխատանքային օրն անձը հաստատող փաստաթղթով ներկայանան ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային (տարածքային) տեսչություններ` ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:

Share