Բաժին. Այլ Լուրեր

ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՆՈՐ TOYOTA COROLLA-Ի ՆԿԱՐՆԵՐԸ

Սխալի պատճառով համացանցում են հայտնվել նոր Toyota Corolla-ի նկարներն, ինչպես նաև տեղեկատվություն՝ տեխնիկական տվյալների վերաբերյալ:  Նոր մեքենայի մասին տեղեկատվությունը տեղադրվել է ԱՄՆ-ի Կանզաս սիթիի Toyota կենտրոնի պաշտոնական կայքում, որը հետո ջնջվել է:

Հրապարակված տվյալներից պարզ է դարձել, որ մեքենայի արտաքինը հիմնովին փոխվել է, որն ավելի գրավիչ է դարձել մեքենան:  

Մեքենայի ստանդարտ փաթեթը կարտադրվի չորսաստիճանանոց ավտոմատ փոխանցման տուփով, որը զարմանքի տեղիք է տալիս:

Ի տարբերություն ավտոմատի, մեխանիկական փոխանցման տուփի աստիճաներն ավելացվել են. տեղադրվել է վեցաստիճանանոց մեխանիկական փոխանցման տուփ:

Մեքենան ստանդարտ տարբերակով կարտադրվի 1,8 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով, սակայն կլինեն նաև ավելի հզոր շարժիչներ: Մեքենան կունենա LE, S և Eco տարբերակներ:

Մեքենայի պաշտոնական ցուցադրումը նախատեսված է օգոստոսին:

Share