Բաժին. Այլ Լուրեր

LAMBORGHINI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 50 ՏԱՐԵԿԱՆ Է

Lamborghini ընկերությունը նշում է իր հիմնադրման 50-ամյակը: Այս կապակցությամբ ընկերությունը ցուցադրել է իր նոր մոդելը, որն անվանվել է Lamborghini Egoista (թարգմանաբար նշանակում է «խոսող»):

Մեքենան զարմացնում է իր դիզայնով. աչքի է ընկնում հատկապես դռների բացակայության փաստը: Դռան փոխարեն նախագծվել է բացվող առաստաղ, որից էլ կատարվում է մուտքը և ելքը: Դիզայնում գերակշռում է նարնջագույնը՝ անվահեծեր, կողային մասեր, ապակիներ: Նոր դիզայնի շնորհիվ մեքենան նմանվել է ռեակտիվ ինքնաթիռի:

Նոր Lamborghini-ն աշխատում է V10 5,2 լիտր աշխատանքային ծավալ ունեցող շարժիչով, որը վերցվել է Lamborghini Gallardo-ից: Վերջինիցս «կնկօրինակվել է» նաև մեքենայի բազային դիզայնը:

Հարկավոր է նշել, որ մեքենան մեկտեղանի է:

Մեքենայի վաճառքի մեկնարկի մասին դեռևս տեղեկատվություն չկա, սակայն ակնհայտն է, որ դա կլինի ոչ շուտ:

Share