Բաժին. Այլ Լուրեր

SAMSUNG-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ 5G ԿԱՊ

Samsung ընկերության ներկայացուցիչները խոստանում են 5G  կապը լիակատար շահագործման հանձնել 2020 թվականին:

Նախատեսվում է, որ նորամուծությունը մինչև 2020 թվականը հիմնովին կփոխարինի ներկայում գործող 4G LTE-ին:

Նոր կապը ֆայլերի փոխանակման արագությունը կմեծացնի հարյուրավոր անգամ:

Samsung ընկերության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ նման նորամուծությունը թույլ կտա սմարթֆոնների կամ պլանշետների օգտատերերին HD որակով ֆիլմեր բեռնել հաշված րոպեների ընթացքում:

Նշենք, որ  4G LTE կապը սկսել է գործել 2008 թվականից. այն մեկնարկել է Ճապոնիայում: Մի շարք զարգացող երկրներում այս կապը դեռևս մեկնարկային փուլում է:

Share