Բաժին. Այլ Լուրեր

SONY-Ն ՑՈՒՑԱԴՐԵԼ Է XPERIA ZR-Ը

Sony ընկերությունը պաշտոնապես ցուցադրել է իր նոր սմարթֆոնը: Այն կրում է XperiaZR անվանումը և օժտված է ջրի տակ աշխատելու հատկությամբ: Նոր սմարթֆոնի վրա տեղադրվել է Xperia Z-ի տեսախցիկը, որն իր որակով ավելի հզոր է (13 MPx):

Սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon S4 Pro պրոցեսորով, որի հզորությունը կազմում է 4×1,5 GHz: Սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը կազմում է 2GB, իսկ ներքին հիշողությունը՝ 8 GB: Սմարթֆոնն ունի նաև MicroSd պորտ, ինչը թույլ կտա ներքին հիշողությունը մեծացնել 64 GB-ով:  

Նոր Xperia-ի վրա տեղադրվել է 4,6 դույմանոց սենսորային HD էկրան: Xperia ZR-ը հուսալի պաշտպանված է փոշու և խոնավության ներթափանցումից: Սմարթֆոնը աշխատում է անգամ խիտ ջրում:

Sony ընկերության այս նորամուծությունը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին՝ IP55-ին և IP58-ին: IP55-ը փոշուց և խոնավությունից լավ պաշտպանվածության ստանդարտն է, իսկ IP58-ը՝ 30 և ավելի րոպեով 1,5 մետր խորության տակ աշխատելու ունակությունը: Նման լավ ցուցանիշների ընկերության աշխատակիցները կարողացել են հասնել լավ հերմետիկացված պատյանի շնորհիվ:

Share