Բաժին. Այլ Լուրեր

ԺԻԶԵԼ ԲՈՒՆԴՀԵՆԸ ԱՄԵՆԱՇԱՏ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՍՈՒՊԵՐՄՈԴԵԼՆ Է

Forbes-ը հրապարակել է 2013թ.-ի աշխարհի ամենաշատ վարձատրվող մոդելների ցուցակը:

Ըստ ամերիկյան  պարբերականի` ամենաշատ գումար վաստակած մոդելը բրազիլացի Ժիզել Բունդհենն է, ով վերջին մեկ տարում վաստակել է 45 մլն ԱՄՆ դոլար: Երկրորդ հորիզոնականում է բրիտանացի սուպերմոդել Քեյթ Մոսսը՝ 9,2 մլն ԱՄՆ դոլար: Երրորդ տեղում է Նատալյա Վոդյանովան: Ռուս սուպերմոդելը վերջին մեկ տարվա ընթացքում աշխատել է 8.6 մլն ԱՄՆ դոլար:

Բրազիլացի Ադրիանա Լիման չորրորդն է՝ 7,3 մլն ԱՄՆ դոլար: Հինգերորդ հորիզոնականում է Դաութցեն Քրոսը: Քրոսի եկամուտը կազմել է 6,9 մլն ԱՄՆ դոլար:

Ալեսանդրա Ամբրոզիոն վեցերորդն է` 6,6 մլն ԱՄՆ դոլար: Միրանդա Քերրի եկամուտը կազմել է 4 մլն դոլար` յոթերորդ հորիզոնական: Հարավաֆրիկացի Քենդիս Սվանփոլը ութերորդն է: Սվանփոլի եկամուտը կազմել է 3,1 մլն ԱՄՆ դոլար:

Share