Բաժին. Այլ Լուրեր

ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Վաղը՝ մայիսի 15-ին, տեղի կունենա Եվրոպայի Լիգայի եզրափակիչը: Նիդեռլանդներում գտնվող «Ամստերդամ արենայում» կհանդիպեն պորտուգալական Բենֆիկան և անգլիական Չելսին: 

Չելսիի մարզիչ Ռաֆայել Բենիտեսը լրագրողներին ասել է, որ իր թիմը Ամստերդամ է եկել գավաթը նվաճելու համար և չի պատրաստվում հետ վերադառնալ առանց գավաթի: Բենիտեսը նշել է, որ այս տիտղոսը հարկավոր է Չելսիի երկրպագուների կարծիքը փոխելու համար, քանի որ ինքը չի եկել Չելսին քանդելու, այլ` Չելսին վերակառուցելու: Բենիտեսը առանձնացրել է Էդեն Ազարին, ով խաղադաշտ դուրս կգա առաջին րոպեներից: Մարզիչը խոստացել է, որ կնվաճի գավաթը:

Ի տարբերություն Չելսիի մարզչի «բարձր» հայտարարությունների՝ Բենֆիկայի մարզիչը նշել է, որ Չելսին ուժեղ թիմ է: Նա նշել է, որ չնայած այն բանին, որ Չելսիի մոտ ամեն-ինչ այդքան էլ լավ չի ստացվում, բայց, միևնույնն է, Չելսին ուժեղ է, և Բենֆիկայի պաշտպաններին դժվար կլինի դիմակայել Չելսիի արագ խաղացողներին: Մարզիչը չի մոռացել անդրադառնալ նաև Բենֆիկայի հարձակմանը, որը թիմի ամենաուժեղ մասն է և հավելել, որ նույն դժվարությունները սպասվում են նաև Չելսիին:

Share