Բաժին. Այլ Լուրեր

EXPLAY ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՊԼԱՆՇԵՏ, ՈՐԸ ԿՄՐՑԱԿՑԻ iPAD-Ի ՀԵՏ

Explay ընկերությունը արտադրել է նոր պլանշետ, որը կմրցակցի iPad-ի հետ:

Նոր պլանշետը կրում է «բյուջետային» կարգավիճակ: Նորաստեղծ sQuad 9,71 պլանշետը օժտվել է 9,71 դույմանոց սենսորային HD էկրանով: Պլաշետն աշխատում է Box Chip A31 պրոցեսորով, որի հզորությունը կազմում է 4×1,4GHz: Այս հատկանիշների հետ կապված էլ պլանշետը անվանվել է sQuad 9,71: Պլանշետի օպերատիվ հիշողությունը կազմում է 2 GB, իսկ ներքինը՝ 16GB (օժտված է 32GB-ով ավելացնելու հնարավորությամբ):

Explay ընկերության ստեղծած պլանշետի վրա տեղադրվել է երկու տեսախցիկ՝ դիմային և ետին: Դիմային տեսախցիկի հզորությունը կազմում է 0.3 MPx, իսկ ետինը՝ 2.0 MPx: Պլանշետը աշխատում է Android 4,1 օպերացիոն համակարգով և արժե ընդամենը 320 ԱՄՆ դոլար:

Share