Բաժին. Այլ Լուրեր

BMW-ԻՑ ՀԵՌԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՏԱՐԱԾԵԼ Է ՆՈՐ BMW M5-Ի ՆԿԱՐՆԵՐԸ

BMW ընկերության աշխատակիցներից մեկը, ում աշխատանքից հեռացրել էին օրեր առաջ, Twitter-յան իր էջում հրապարակել է նոր BMW M5-ի մասին տեղեկատվություն: Համաձայն ներկայացված տվյալների՝  նոր M5-ը դարձել է ավելի ագրեսիվ՝ բոլոր առումներով:

Մեքենային ագրեսիվ տեսք է հաղորդում նոր ռադիատորային ցանցը և լուսարձակները: Մեքենայի սրահն ամբողջովին կաշվեպատ է: Մեքենայի սրահի համար մշակվել է հատուկ շնչող կաշի:

Նոր BMW-ն կարտադրվի 4,4 լիտրանոց տուրբոշարժիչով, որի հզորությունը կկազմի է 580 ձիաուժ: Հատուկ պատվերների դեպքում մեքենան հնարավոր կլինի արտադրել նաև 603 ձիաուժանոց շարժիչով:  

Ինչ վերաբերում է մեքենայի վաճառքին, ապա նոր մոդելը գնորդներին հասանելի կլինի 2014 թվականին: Գինը կլինի 104 հազար եվրո:

Share