Բաժին. Այլ Լուրեր

2016Թ. INFINITY ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԹՈՂԱՐԿԻ 2 «ԿԱՆԱՉ» ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

2016թ. Infinity ընկերությունը սերիական արտադրության կհանձնի իր նոր սպորտային ավտոմեքենաները, որոնք կլինեն էլեկտրական և հիբրիդային:

Նոր մեքենաները կլինեն Emerg-E և Essence անվանումներով: Հարկավոր է նշել, որ Infinity ընկերությունն այս ծրագրի շուրջ աշխատում էր մոտ 10 տարի:  Նոր մոդելները կլինեն բացառիկ առաջատար այս ոլորտում: Ներկայիս միակ այդպիսի մոդելը արտադրել է Jaguar ընկերությունը, որը չի արդարացրել սպասելիքները:

Մոդելներից Essence-ը, որը հիբրիդային է, կլինի 440 ձիաուժանոց բենզինային շարժիչով, որին կօգնի 160 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչը: Ինչ վերաբերում է Emerg-E-ին, ապա մոդելը կլինի լրիվ էլեկտրական: Այս մոդելի հզորությունը կլինի 400 ձիաուժ: Emerge-M-ի վրա կտեղադրվի նաև 1,2 լիտրանոց բենզինային շարժիչ, որը կապահովի գեներատորների աշխատանքը: Գեներատորների առկայության դեպքում մեքենայի մարտկոցներն ավտոլիցքավորվող կլինեն:

Share