Բաժին. Այլ Լուրեր

ARCHOS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԴՐԵԼ Է «ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ» ՊԼԱՆՇԵՏ

Archos ընկերությունն արտադրում է նոր պլանշետ, որը նախատեսված է հատուկ խոհանոցի համար: Նոր պլանշետը, որն անվանվել է Archos ChefPad, օժտված է հարվածակայուն պատյանով, ինչպես նաև տեղադրվել է 10 դույմանոց խազակայուն սենսորային էկրան, որի փորձարկումներից հետո պարզ է դարձել, որ չի խազվում անգամ դանակի օգնությամբ դիտավորյալ խազելու փորձի դեպքում:

Նոր պլանշետն աշխատում է 1,6 GHZ հզորությամբ պրոցեսորով: Օպերատիվ հիշողությունը կազմում է 1GB, իսկ ներքին հիշողությունը՝ 8GB: Պլանշետի օպերացիոն համակարգ է ընտրվել Google Android 4,1-ը: Գործարանային վիճակում պլանշետի մեջ առկա է Chef Apps Selection ծրագիրը, որը խոհարարական ոլորտի առաջատար ծրագիրն է և տեղակայված է Google Play-ում:

Պլանշետն օժտված է նաև դիմային և ետին տեսախցիկներով, WiFi-ով ու Bluetooth-ով:

Share