Բաժին. Այլ Լուրեր

IBM-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԿԱՐԴԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀ-ԵՐԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

IBM ընկերության փոխնախագահ Կիրիլ Կորնիլյեվը Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-երի դասախոսների և ուսանողների համար կկարդա «IBM Academic initiative in Armenia» ծրագրի մեկնարկման վերաբերյալ դասախոսություն:

Դասախոսությունը կկայանա  մայիսի 20-ին` ժամը 11:00-13:00-ն, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում: Լեզուն`ռուսերեն:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 17-ը` ժամը 18:00  ուղարկել մասնակցության հաստատումը՝  sona.kochkanyan@eif.am հասցեին:

Տեղերը սահմանափակ են և մասնակիցների ընտրությունը կիրականացվի ըստ դիմելու առաջնահերթության:

Share