Բաժին. Այլ Լուրեր

ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆՎԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԾԱՆՐ ԱԴԱՄԱՆԴԸ

Ժնևում կայանալիք թանկարժեք իրերի աճուրդի մեկնարկից մեկ օր առաջ պարզ է դարձել, որ աճուրդի կդրվի նաև աշխարհի ամենածանր մշակված ադամանդը, որն անվանվել է «Անանուն»: Այս ինֆորմացիան իր կայքէջում տեղադրել է Christie’s աճուրդի տունը:

Հարկավոր է նշել, որ 236 կարատանոց թանկարժեք քարը գտնվել է աֆրիկյան Բոտսվանայում: Ադամանդի մշակման համար պահանջվել է 21 ամիս: Մշակումից հետո ադամանդի քաշը կազմել է 100 կարատ:

Ռուսաստանի ադամանդ արտադրող ընկերությունների ասոցիացիայի փոխնախագահ Արարատ Էվոյանը նշել է, որ այս ադամանդը գնելը համարժեք է նրան, որ գնես Այվազովսկու նկարներից: Էվոյանը ավելացրել է, որ բիզնեսում կարող են վաստակել կամ կորցնել, բայց սա այդ դեպքը չէ, քանի որ նման չափի քարերի գինը միշտ բարձրանում է, և սա ամենալավ ներդրումն է: Էվոյանը նշել է նաև, որ այս ադամանդը գնողը կամ կցանականա իր փողերը պահել մեկ «ձվի» մեջ, կամ էլ սա ուղղակի նվեր կլինի գնորդի շատ սիրելի կնոջը:

Աճուրդի կազմակերպիչներն ադամանդի գինը պահում են գաղտնի, սակայն նախնական գին է նշանակվել 200.000 եվրոն:

Արարատ Էվոյանը նշել է, որ այս յուրահատուկ ադամանդը կվաճառվի ոչ պակաս, քան 50 մլն եվրոյով, քանի որ սա յուրահատուկ դեպք է՝ մաքրության և չափերի համատեղում:

Share