Բաժին. Այլ Լուրեր

ԼՈՆԴՈՆԻ ՉԵԼՍԻՆ ՆՎԱՃԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՅԻ ԳԱՎԱԹԸ

Երեկ՝ մայիսի 15-ին, տեղի ունեցավ Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Ամստերդամ Արենայում միմյանց հետ մրցեցին Լոնդոնի Չելսին և պորտուգալական Բենֆիկան:

Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի. թիմերը բաց թողեցին աչքի ընկնելու մի շարք հնարավորություններ: Ուշագրավ էր Ֆրենկ Լեմպարդի հարվածը, որից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին:

60-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս եկած Ֆերնանդո Տորեսը: Խփած գոլից 8 րոպե անց իր իսկ վաստակած 11 մետրանոց հարվածը հաջող իրացրեց Օսկար Կարդոսոն` 1-1: Խաղի ավարտից 13 վայրկյան առաջ Չելսիի չեմպիոնական գոլը խփեց սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը: Խաղն ավարտվեց Չելսիի հաղթանակով` 2-1:

Հարկավոր է նշել, որ այս հաղթանակը Չելսիին թույլ տվեց միանալ եվրոպական այն թիմերին, որոնք նվաճել են եվրոպական 3 մեծ տիտղոսները: Դրանք են ՝ Բավարիան, Յուվենտուսը և Այաքսը:

Share