Բաժին. Այլ Լուրեր

MERCEDES-BENZ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ՆՈՐ S-CLASS-Ը

Mercedes-Benz ընկերությունը Համբուրգում պաշտոնապես ցուցադրել է իր նոր S-Class-ը: Ինչպես «Բիզնես 24»-ը ավելի վաղ տեղեկացրել էր` մինչ պաշտոնական ցուցադրումը մեքենայի «հետախուզական» նկարերը և որոշ տեխնիկական տվյալներ հայտնվել էին համացանցում:

Ցուցադրության ժամանակ ընկերության աշխատակիցները հիմնովին բացահայտել են մեքենայի տեխնիկական տվյալները: Մեքենան արտադրվելու է մի քանի տարբերակով՝ S350, S430, S550, S600, S600 AMG և S65 AMG:

S350-ը օժտված է 3.0 լիտր աշխատանքային ծավալով տուրբոդիզելային BlueTEC շարժիչով: Այս շարժիչով մեքենան 0-100 կմ/ժ արագությունը գերազանցում է 6,8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժ:

Ինչ վերաբերում է ցուցադրված S500-ին, ապա ինժեներները մեքենան զինել են 4,7 լիտրանոց շարժիչով, որի հզորությունը կազմում է 455 ձիաուժ: Առավելագույն արագությունը սահմանափակվել է համակարգչի օգնությամբ՝ 250 կմ/ժ: Այս տարբերակով նոր S-Class-ը 0-100 կմ/ժ արագությունը գերազանցում է 4,8 վայրկյանում:

Մեքենան կարտադրվի նաև AMG փաթեթով և կզինվի 6,0 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով, որի հզորությունը կլինի 612 ձիաուժ: Ինչ վերաբերում է հիբրիդային տարբերակին, ապա այն կլինի 536 ձիաուժանոց շարժիչ:

Մեքենայի սրահի պատրաստման համար օգտագործվել են թանկարժեք մետաղներ, բարձրորակ կաշի և փայտ: Տեղադրվել է 10 բարձրախոսներից բաղկացած աուդիո համակարգ, ինչպես նաև 12,3 դույմանոց երկու մոնիտոր:

Մեքենան իր աերոդինամիկական ցուցանիշներով նմանը չունի. այս գործակիցը նոր S-Class մոտ հավասարվել է 0.24-ի, ինչը բացառիկ ցուցանիշ է: Անվտանգության համար պատասխանատու են վերջին սերնդի 14 անվտանգության բարձիկները:

Share