Բաժին. Այլ Լուրեր

ՓՄՁ ԶԱԿ-Ը ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՍԿՍՆԱԿ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամը կազմակերպում է սկսնակ հաշվապահների անվճար դասընթաց, որին կարող են մասնակցել ՓՄՁ սուբյեկտների տնօրեններ, ովքեր ցանկանում են վարել հաշվապահություն իրենց կազմակերպություններում, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր ցանկանում են սովորել հաշվապահություն:

Ինչպես նշվում է ՓՄՁ ԶԱԿ-ի հայտարարության մեջ՝ դասընթացի արդյունքում մասնակիցները կտիրապետեն հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքներին և կկարողանան վարել իրենց կազմակերպության հաշվապահությունը: 

Դասընթացը կներառի հետևյալ բաժինները` Հաշվապահության սկզբունքները, Կրկնակի գրանցում, Ֆինանսական հաշվետվությունների ձևերը և լրացման կարգը, Պաշարների հաշվառում, Հիմնական միջոցների հաշվառում, Աշխատավարձի հաշվարկ, Դրամարկային գործառնությունների հաշվառում, Հարկային օրենսդրության հիմունքներ, Ծանոթություն ՀԾ հաշվետար փաթեթի հետ:

Դասընթացը կվարի  Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների լիիրավ անդամ (ՀՀԱԱ) Պայծառ Գասպարյանը:

Դասընթացը տեղի կունենա Կոմիտաս 49/3 հասցեում (7-րդ հարկ):

Դասընթացի սկիզբը՝ մայիսի 31, 2013 (երեքշաբթի, ուրբաթ – 16 օր/32 ժամ):

Գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակ (Մ.Մկրտչյան 5ա) կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով (+374 10) 54-16-48, 58-32-61, 56-37-14: 

Գրանցվելու վերջնաժամկետն է մայիսի 30-ը:

Share