Բաժին. Այլ Լուրեր

ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՉԵԼՍԻ

Ինչպես և սպասվում էր, նոր մրցաշրջանում Լոնդոնի Չելսին կգլխավորի Ժոզե Մոուրինյոն: Այս մասին նշում են անգլիական և ֆրանսիական ԶԼՄ-ները: Տարածված լուրերի համաձայն՝ թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչն ակումբի աշխատակիցներին ասել է, որ Մոուրինյոն վերադառնում է:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք Մոուրինյոն վերադառնում է, Ռոման Աբրամովիչը պատասխանել է. «Դուք ամեն ինչ ինձանից լավ գիտեք, էլ իմաստ չունի այդ հարցին անդրադառնալ»:

Չելսիի տրանսֆերային հաշիվն այս տարի կկազմի շուրջ 130 մլն ԱՄՆ դոլար, որից 60 մլն-ը կտրամադրի Ռոման Աբրամովիչը: Այս գումարը Մոուրինյոյին թիմն ուժեղացնելու մեծ հնարավորություն կտա: 

Օրեր առաջ մամուլում տարածվել էր տեղեկատվություն, որ Մոուրինյոն իր վերադարձից հետո կկնքի պայամանագիր Ռոբերտ Լևանդովսկու հետ: Մոուրինյոն իր աշխատանքը կսկսի թիմային արձակուրդի ավարտից անմիջապես հետո` հունիսի 30-ին:

Share