Բաժին. Այլ Լուրեր

WINDOWS PHONE-ԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ ԵՆ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների վաճառքն աճել է 41.6%-ով և կազմել 7 միլիոն: Սույն ցուցանիշը Windows Phone-ը դարձրել է երրորդ ամենավաճառվող բջջային օպերացիոն համակարգը:

Microsoft-ի ներկայացուցիչների խոսքերով, աճի միտումները կպահպանվեն, քանի որ Window Phone-ով աշխատող սմարթֆոնների նկատմամբ կա մեծ հետաքրքրություն: Մասնավորապես, լավ են վաճառվում Nokia ընկերության նոր մոդելները:

Հիշեցնենք, որ Nokia ընկերությունը դադարեցրել է Symbian-ով աշխատող սմարթֆոնների թողարկումը և կենտրոնացել է Windows Phone-երի վրա, ինչի հետևանքով էլ վաճառքների զգալի աճ է արձանագրվել:

Share