Բաժին. Այլ Լուրեր

MERCEDES-BENZ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ՆՈՐ S-CLASS COUPE-Ն

Mercedes-Benz-ի աշխատակիցներն ընկերության Facebook-յան պաշտոնական էջում տեղադրել են նոր S-Class Coupe-ի ինժեներական նկարը և որոշ տեխնիկական տվյալներ: 

Սպասվում է, որ նոր մոդելը կօժտվի 9 աստիճանանոց ավտոմատ փոխանցման տուփով: 

Մեքենան կարտադրվի մի քանի տիպի շարժիչներով, որոնցից ամենահզորը կլինի 455 ձիաուժանոց տուրբոշարժիչը: Նոր V8-ի աշխատանքային ծավալը կլինի 4,7 լիտր: Այս շարժիչով մեքենան 0-100 կմ/ժ արագությունը կգերազանցի ընդամենը 4,8 վայրկյանում: 

Վերջին սերնդի S-Class-ը կունենա հետևյալ տարբերակները՝ բազային, վերազինված, լիմուզին (Pullman), կուպե և կաբրիոլետ: Կլինի նաև «ունիվերսալ», որը կարտադրվի քիչ քանակությամբ:

Նոր մոդելի պաշտոնական ցուցադրությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 18-ին, Համբուրգում:

Share