Բաժին. Այլ Լուրեր

MITSUBISHI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՏԱԴՐԻ «ՔԱՂԱՔԱՅԻՆ» ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

Mitsubishi ընկերությունը պատրաստվում է «քաղաքային» ավտոմեքենայի թողարկմանը: Նոր մոդելը կլինի էկոլոգիապես մաքուր և խնայող: Մոդելը, որն անվանվել է G4, մասսայական վաճառքի դուրս կգա 2015թ. սկզբին:  

Նոր G4-ը կօժտվի 1,2 լիտր աշխատանքային ծավալով հիբրիդային շարժիչով: Չնայած փոքր աշխատանքային ծավալի, շարժիչի հզորությունը կազմում է 130 ձիաուժ: Մեքենան 100 կմ անցելու համար կծախսի ընդամենը 5 լիտր բենզին:  

Նոր մոդելի գինը կլինի 9000-11000 ԱՄՆ դոլար:

Share