Բաժին. Այլ Լուրեր

TERRAFUGIA-Ն ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՐ ԹՌՉՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան Terrafugia ընկերությունը, որը զբաղվում է թռչող ավտոմեքենաների արտադրությամբ, մեկնարկել է հերթական թռչող մեքենայի արտադրությունը: Ինժեներների խոսքերով՝  այս նոր մեքենաները սերիական արտադրության կհանձնվեն 2020-2021թթ.:

Նոր մոդելն, ի տարբերություն նախորդի, օժտվել է տեղից հորիզոնական (ուղղաթիռի պես) ուղղությամբ բարձրանալու ունակությամբ: Նշենք, որ նախկին մոդելն օդ էր բարձրանում որոշակի արագություն հավաքելուց հետո: Ընկերության նոր գլուխգործոցն անվանվել է Terrafugia TF-X:

TF-X-ի վրա կտեղադրվի երեք շարժիչ, որոնցից մեկը 300 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչ է, իսկ մյուս երկուսն՝ էլեկտրական: Շարժիչների ընդհանուր հզորությունը կազմում է 600 ձիաուժ: 

Նոր թռչող մեքենան օդում կկարողանա շարժվել 320կմ/ժ առավելագույն արագությամբ և մեկ լիցքավորմամբ կհաղթահարի 800 կմ ճանապարհ: Ընկերության աշխատակիցները հաղորդել են, որ կանեն հնարավոր ամեն-ինչ՝ մեքենայի համար ցածր գին սահմանելու համար, որը շատ չի տարբերվի շքեղ մեքենաների գներից: 

Ընկերության վերջին մոդելը, որն առկա է շուկայում, վաճառվում է 280.000 ԱՄՆ դոլարով:

Share