Բաժին. Այլ Լուրեր

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ JOLLA ՍՄԱՐԹՖՈՆԸ

Ֆիննական Nokia ընկերությունից հեռացված աշխատակիցները հիմնադրել են նոր ընկերություն, որն անվանվել է Jolla (թարգամանաբար նշանակում է «փրկություն»): Նորաբաց ընկերությունը զբաղվում է բջջային հեռախոսների և սմարթֆոնների արտադրությամբ:

Jolla-ի աշխատակիցներն արդեն ցուցադրել են ընկերության առաջին արտադրանքը, որն անվանվել է JOLLA: Սմարթֆոնն օժտվել է 4,5 դույմանոց սենսորային HD էկրանով: Jolla-ի համար ստեղծվել է հատուկ օպերացիոն համակարգ, որն անվանվել է Selifish:

Սմարթֆոնի ներքին հիշողությունը կազմում է 16GB, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 2GB: Սմարթֆոնը համագործակցում է նաև LTE կապի հետ: Ետին տեսախցիկի հզորությունը կազմում է 8MPx, իսկ դիմայինը՝ 0,3 MPx:

Սմարթֆոնը վաճառքի դուրս կգա հուլիսին կամ օգոստոսին և կարժենա 399 եվրո:  

Հարկավոր է նշել, որ Selifish օպերացիոն համակարգն ստեղծվել է այնպես, որ կարողանում է համագործակցել նաև Android-ի համար նախատեսված ծրագրերի հետ:

Share