Բաժին. Այլ Լուրեր

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՆՈՐ JEEP GRAND CHEROKEE-Ն

Ցուցադրվել է նոր Jeep Grand Cherokee-ն: Նոր մեքենան իր նախորդների համեմատ հիմնովին փոխվել է: Մեքենան կարտադրվի 5 ենթամոդելներով՝ Laredo, Limited, Overland, Summit և SRT:

Մեքենան վերջին Grand Cherokee-ի վերազինված տարբերակն է: Ամերիկյան նոր հսկան կարտադրվի մի քանի շարժիչներով: Բազային արտադրության շարժիչի աշխատանքային ծավալը կլինի 3,6 լիտր, իսկ հզորությունը՝ 286 ձիաուժ: Հաջորդ շարժիչը 352 ձիաուժանոց V8-ն է, որի աշխատանքային ծավալը կկազմի 5,7 լիտր:

Մեքենայի ամենահզոր բենզինային շարժիչի աշխատանքային ծավալը կկազմի 6,4 լիտր, իսկ հզորությունը՝ 468 ձիաուժ: Մեքենան կունենա նաև դիզելային շարժիչ: Նորաստեղծ տուրբոդիզելային շարժիչի հզորությունը կկազմի 250 ձիաուժ, իսկ աշխատանքային ծավալը՝ 3.0 լիտր:

Մեքենան, չնայած շարժիչների հզորությանը, միաժամանակ դարձել է խնայող: 3,6 լիտրանոց շարժիչով մեքենան 100 կմ ճանապարհ անցնելու համար կծախսի 10.4 լիտր բենզին, 5,7 լիտրանոցով՝ 13 լիտր, իսկ ամենահզոր շարժիչով մեքենայի ծախսը կլինի 14 լիտր/100 կմ:

Share