Բաժին. Այլ Լուրեր

LAND ROVER-Ը ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է DEFENDER-ԻՑ

Land Rover ընկերությունը հրաժարվում է Land Rover Defender-ի արտադրությունից և պատրաստվում է մասնագիտանալ «լյուքս» դասի ավտոմեքենաների արտադրության մեջ: Այս որոշումը հաստատվել է օրեր առաջ՝ ընկերության տնօրենների ժողովի ժամանակ:  

Այսպիսով, ընկերությունը պատրաստվում է հիմնովին անցնել էկոլոգիապես մաքուր սեգմենտի՝  հրաժարվելով իր հայտնի մեքենայի արտադրությունից: Defender-ի փոխարեն կարտադրվի նոր մոդել, որն իր մեջ կպարունակի Discovery-ի բազային մոդելը:

Մեքենայի արտադրությունը վերջնականապես կդադարեցվի 2015 թվականին:

Ընկերության աշխատակիցներն արդեն ներկայացրել են նոր մոդելը, որը կփոխարինի Defender-ին, սակայն նրա տեխնիկական տվյալների մասին ոչինչ չի բացահայտվել:

Որոշ տվյալների համաձայն՝ հնարավոր է, որ մեքենան պահպանի իր անվանումը:

Share