Բաժին. Այլ Լուրեր

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐՈՎ ՍՆՎՈՂ ՄՐՋՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ-ում հայտնաբերվել է մրջյունների նոր ցեղատեսակ, որը սնվում է ոչ սովորական սնունդով՝ հոսանքի լարերով, համակարգիչների միկրոսխեմաներով և այլ էլէկտրական սարքավորումներով: Ցեղատեսակն անվանվել է «Nylanderia fulva»: Նոր տեսակի մրջյունների պահվածքը գիտնականները գնահատել են որպես «խենթ»:  

Այս նոր մրջյունները ԱՄՆ-ում հիմնովին «ցեղասպանության են ենթարկել» սանիտար միջատներին (կարմրահեր մրջյուններին): Այս ցեղատեսակի մրջյուններն, ի տարբերություն մնացած տեսակների, չունեն հետախույզ առաջնորդ, որը սնունդ կհայթայթի խմբի համար: Նոր հայտնաբերված մրջյունները դասվում են թունավոր մրջյունների դասին:

Ներկա պահին ԱՄՆ-ում այս մրջյունների պատճառած վնասը գնահատվում է մոտ 400 մլն ԱՄՆ դոլար: Մրջյունների «կերակուր են դարձել» նաև ԿՀԾ (Կենտրոնական Հետախուզական Ծառայության) համակարգիչները և էլեկտրալարերը, ինչի պատճառով 2 ժամ կանգնեցվել է գաղտնի ծառայության աշխատանքը:  

2008 թվականին մրջյունների առկայություն էր գրանցվել նաև NASA-ում, սակայն NASA-ի աշխատակիցները հայտնել էին, որ կարողանում են «դիմադրել» մրջյուններին և մոտ ապագայում դրանց իսպառ կվերացնեն NASA-ի տարածքից: Վերջերս NASA-ի տնօրենը նշել է, որ ներկա պահին ևս կա մրջյունների որոշ քանակություն, սակայն դրանք անվնաս են: 

Այս պահին ԱՄՆ-ում չկա այնպիսի կենդանի, որը սնվում է նոր «խենթ» մրջյուններով: Nylanderia fulva մրջյուններն ակտիվորեն վնասում են շրջակա միջավայրը և այլ միջատներին:

Share