Բաժին. Այլ Լուրեր

SAMSUNG-Ը ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ՆՈՐ GALAXY S4 ACTIVE-Ը

Samsung ընկերությունը ցուցադրել է նոր «պաշտպանված» Samsung Galaxy S4 Active-ը: Նոր Galaxy-ն օժտվել է 5 դույմանոց սենսորային Full HD էկրանով: Galaxy-ի նոր տարբերակը կաշխատի Snapdragon 600 պրոցեսորով, որի հզորությունը կազմում է 4×1,9 GHz:

Նոր սմարթֆոնի վրա տեղադրվել է 8 «մեգապիքսել»-անոց տեսախցիկ, որը Galaxy S4-ի տեսախցիկին իր որակով զիջում է: Հարկավոր է նշել, որ փոխվել է նաև սմարթֆոնի հիմնական դիզայնը:

Նոր սմարթֆոնի հիմանական առավելությունը նրա հարվածակայուն էկրանն ու պատյանն է: Բացի հարվածակայունությունից, սմարթֆոնը լավ պաշտպանված է նաև փոշուց և խոնավությունից: Մնացած տվյալներով Samsung Galaxy S4 Active-ը չի տարբերվում սովորական Galaxy S4-ից: 

Սմարթֆոնը վաճառքի դուրս կգա մոտ ապագայում: Գնային տվյալները դեռևս չեն բացահայտվել:

Share