Բաժին. Այլ Լուրեր

BMW-Ն ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ECOMODEL-ՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ

BMW ընկերությունը հայտարարել է նոր EcoModel-ների վաճառքի համար գրանցումների մեկնարկը:

Նոր մոդելների տեսքով հանդես կգան i3-ը և i8-ը: Նման մեքենաների պահանջարկը միայն Մեծ Բրիտանիայում գերազանցել է 6000-ը:

Վաճառքը կմեկնարկի այս տարվա դեկտեմբերին կամ 2014թ.-ի հունվարին: Մինչ այդ կվերազինվեն BMW-ի սպասարկման կենտրոնները:

Նոր մոդելների վաճառքը կիրականացվի BMW-ի 200 սրահներից միայն 45-ում:

Նշենք, որ i3 մոդելը աշխատում է 170 ձիաուժանոց էլեկտրաշարժիչով: i3-ի շուկայական գինը կազմում է 40.000 եվրո:

Ի տարբերություն i3-ի, i8-ը հիբրիդային է: Այն օժտված է 1,5 լիտր աշխատանքային ծավալով տուրբոշարժիչով, որի հզորությունը կազմում է 130 ձիաուժ: նշվում է, որ i8-ի շարժիչների ընդանուր հզորությունը 350 ձիաուժ է: Այս մոդելի շուկայական գինը կազմում է 100.000 եվրո:

Share