Բաժին. Այլ Լուրեր

HISENSE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՊԼԱՆՇԵՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Չինական Hisense ընկերությունը պատրաստվում է նոր Sero 7 Pro պլանշետի մասսայական արտադրությանը: Նոր պլանշետը, որը համարվում է «բյուջետային», Nexus 7-ի լուրջ մրցակից կհանդիսանա: 

Նոր պլանշետի վրա տեղադրվել է 7 դույմանոց սենսորային էկրան` 1280×800 պիքսել: Պլանշետն աշխատում է nVidea 3 պրոցեսորով, որի հզորությունը կազմում է 1,3 GHz: Պլանշետի օպերատիվ հիշողությունը կազմում է 1GB, իսկ ներքինը` 8GB: Բացի ներքին հիշողությունից, պլանշետի վրա առկա է microSD պորտ, ինչը թույլ կտա հիշողությունը ավելացնելու ևս 16 GB-ով:

Պլանշետի դիմային տեսախցիկի հզորությունը կազմում է 2MPx, իսկ ետինը՝ 5MPx: Նոր Sero 7 Pro-ն զինված է WiFi-ով և Bluetooth-ով և աշխատում է Android 4.2.1 Jelly Bean օպերացիոն համակարգով: Հարկավոր է նշել, որ սա կլինի առաջին չինական պլանշետը, որն արտոնագրվել է Google Play Store-ի կողմից:

Նոր պլանշետը զարմացնում է նաև իր գնով: Չինաստանում այն կարժենա 99 ԱՄՆ դոլար, իսկ մնացած երկրներում՝ 149 ԱՄՆ դոլար:

Share