Բաժին. Այլ Լուրեր

APPLE-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է iPAD 5-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Սպասվում է, որ iPad 5-ը վաճառքի դուրս կգա այս տարվա սեպտեմբերին: Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ նոր iPad-ը շատ քիչ կտարբերվի իր նախորդից: Պլանշետի վրա կտեղադրվի նույն էկրանը, ինչը տեղադրվել էր iPad 4-ի վրա՝ Retina 9,7: Սակայն ի տարբերություն iPad 4-ի՝ նոր iPad-ի էկրանի վրա առկա ապակին կլինի առավել բարակ՝ 0,2 մմ:

Նշվում է նաև, որ iPad 5-ի վրա կտեղադրվի նոր սերնդի GF2 սենսորային էկրան, որը պաշտպանված կլինի մեկ շերտանի հարվածակայուն ապակիով: Պլանշետի հզորությունը շատ քիչ կտարբերվի iPad 4-ից:

Դիզայնը հիմնովին կփոխվի: Այն ավելի շատ կնմանվի iPad mini-ին:  

Նոր պլանշետն իր նախորդից կթեթևանա 30%-ով: Կնվազի նաև պլանշետի հաստությունը՝ 20%-ով:

Share