Բաժին. Այլ Լուրեր

BMW-Ն ՑՈՒՑԱԴՐԵԼ Է 2ER ՄՈԴԵԼԸ

Գերմանական BMW ընկերությունը ցուցադրել է իր նոր՝ BMW 2ER մոդելը, որի ամենահզոր տարբերակը BMW 235i-ն է:

Նոր BMW-ի վրա տեղադրվել է V6 3,5 լիտր աշխատանքային ծավալով տուրբոշարժիչ, որի հզորությունը կազմում է 320 ձիաուժ: Մեքենան կարտադրվի մեխանիկական և ավտոմատ փոխանցման տուփերով: Մեխանիկայի դեպքում փոխանցման տուփը կլինի վեցաստիճանանոց, իսկ ավտոմատի դեպքում՝ ութաստիճանանոց:

Մեքենային 0-100 կմ/ժ արագությունը գերազանցելու համար անհրաժեշտ է ընդմամենը 4,8 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը, որը սահմանափակվել է համակարգչի օգնությամբ, կազմում է 250 կմ/ժ:

Նոր մոդելը կարտադրվի նաև 1.8 լիտր աշխատանքային ծավալով տուրբոշարժիչով, որի հզորությունը կլինի 170 ձիաուժ: Տուբոդիզելի հզորությունը կլինի 218 ձիաուժ. աշխատանքային ծավալի մասին տեղեկատվություն չկա:

Share