Բաժին. Այլ Լուրեր

ASUS-Ը ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԻՐ ՆՈՐ ԵՐԿԷԿՐԱՆ ՈՒԼՏՐԱԲՈՒՔԸ

Asus ընկերությունը մեկնարկել է նոր ուլտրաբուքի վաճառքը, որն իրենից ներկայացնում է միանգամից երկու սարքավորում՝ պլանշետ և նոութբուք: Asus ընկերության ուլտրաբուքն առաջինն է, որն օժտված է երկու դիսփլեյով:

Նոր ուլտրաբուքի վրա տեղադրվել են Full HD, 13,1 դույմ տրամագծով սենսորային էկրաններ: Նութբուքի կափարիչը փակելուց հետ այն վերածվում է պլանշետի: Եթե հաշվի չառնենք, որ նոր պլանշետն ուլտրաբուքի մի մասնիկն է, ապա սա ամենահզոր պլանշետն է: Այն աշխատում է Cora i7 և Cora i5 պրոցեսորներով:

Երկու դեպքում էլ տեղադրվել է 5 MPx-անոց տեսախցիկ, որը կարողանում է ձայնագրել վիդեոն HD որակով: Նոր ուլտրաբուքի օպերատիվ հիշողությունը կազմում է 4 GB DDR3 RAM, իսկ ներքին հիշողությունը 128-256 GB:

Նոր ուլտրաբուքը գործարանային վիճակում աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգով: Ուլտրաբուքի վաճառքի գինը կազմում է 2100 ԱՄՆ դոլար:

Share