Բաժին. Այլ Լուրեր

ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՆՈՐ ASTON MARTIN VANQUISH-Ի ՆԿԱՐՆԵՐԸ

Համացանցում են հայտնվել նոր Aston Martin Vanquish Volante-ի «հետախուզական» նկարները: Այս անգամ նոր մոդելը կաբրիոլետ է: Մեքենան, ընդհանուր առմամբ, նման է Aston Martin-ի թողարկած վերջին` Vanquish Copue-ին:

Մի քանի շաբաթ առաջ ընկերության աշխատակիցները ներկայացրել էին մեքենայի  տեխնիկական տվյալները:

Նոր մոդելը կօժտվի 6,0 լիտր աշխատանքային ծավալով տուրբոշարժիչով, որի հզորությունը կազմում է 573 ձիաուժ:

Մեքենայի վրա կտեղադրվի Touchtronic 2 փոխանցման տուփ, որը շարժիչին կօգնի 0-100 կմ/ժ արագությունը գերազանցել ընդհամենը 4,2 վայրկյանում:

Մեքենայի պաշտոնական ցուցադրությունը կկայանա Ֆրանկֆուրտի ավտոցուցահանդեսի ժամանակ:

Share