Բաժին. Այլ Լուրեր

ԱՅՍ ՏԱՐԻ «ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՇՈՒՐՋ 1000 ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ

Տեղի է ունեցել Սփյուռքի  երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2013 թվականի  ծրագրի  իրականացման  համակարգող հանձնաժողովի և  միջգերատեսչական աշխատանքային խմբի   առաջին համատեղ  նիստը:

Նիստի մասնակիցներին ներկայացվել է «Արի տուն» ծրագրի 2009-2012թթ. ամփոփիչ հաշվետվությունը, 2013թ. ծրագրում տեղ գտած փոփոխությունները, նախապատրաստական աշխատանքները և ծրագրային փաթեթը: Ներկաները դիտել են «Արի տուն» 2012թ տեսաֆիլմը, որից հետո ծավալվել է ծրագրի խնդիրներին առնչվող քննարկում ծրագրի պատասխանատուների և գերատեսչությունների ներկայացուցիչների միջև:

«Արի տուն» 2013թ. ծրագրով նախատեսված են  ճանաչողական, շրջայցային, մշակութային միջոցառումներ: Ծրագրի մասնակիցները 9 օր կանցկացնեն հյուրընկալող ընտանիքներում և 5 օր Աղավնաձորի «Արի տուն»  ճամբարում: Ակնկալվում է շուրջ 1000 երիտասարդի  մասնակցություն:

Ծրագիրն այս տարի մեկնարկելու է հունիսի 16-ին և 8 փուլով շարունակվելու է մինչև օգոստոսի 31-ը: Նախորդ 4 տարիների ընթացքում «Արի տուն» ծրագրով Հայրենիք է այցելել շուրջ 3000 սփյուռքահայ պատանի և երիտասարդ:

Այս տարի  ծրագիրը համալրվել է բովանդակային նոր բաղադրիչներով՝ հայոց լեզվի  ամենօրյա  դասընթացներով, որոնք կանցկացվեն Երևանի Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում: Ընդլայնվել է շրջագայությունների աշխարհագրությունը:

2013թ ծրագրում կա ևս մեկ փոփոխություն՝ բոլոր փուլերի ընթացքում մասնակիցներին կուղեկցեն մասնագետ զբոսավարները:

Share