Բաժին. Այլ Լուրեր

ԼԱԳԱՐԴԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախագահ Քրիստին Լագարդը Բերնար Տապի գործով ցուցմունք է տվել դատարանում՝ պատասխանելով իրեն ուղղված հարցերին:

Նշենք, որ Լագարդը հետաքննության է կանչվել Ֆրանսիայի Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին իր պաշտոնական դիրքը հնարավոր չարաշահման գործով:

Լագարդի գործն առնչվում է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի բարեկամ, քաղաքական գործիչ և գործարար Բերնար Տապի՝ 1993 թվականին հայտնի Adidas ընկերությունում ունեցած բաժնեմասի վաճառքին:

Share