Բաժին. Այլ Լուրեր

ԱՇԽԱՐՀԻ «ԱՄԵՆԱԵՐՋԱՆԻԿ» ԵՐԿԻՐՆ ԱՎՍՏՐԱԼԻԱՆ Է

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) կազմել և հրապարակել է Better Life վարկանիշը: Արդեն երրորդ տարին անընդմեջ այն գլխավորում է Ավստրալիան՝ ճանաչվելով զարգացած արդյունաբերական երկրներից «ամենաերջանիկը»:

Ավստրալիայում տնտեսապես ակտիվ բնակչության 73%-ն ունի աշխատանք: Այս երկրում կյանքի միջին տևողությունը 82 տարի է:

Հատկանշական է, որ Ավստրալիան միակ երկիրն է, որին հաջողվել է «խուսափել» 2009 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից:  

Better Life վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Շվեդիան, երրորդ հորիզոնականը՝ Կանադան: Առաջատար տասնյակում հայտնվել են նաև Նորվեգիան, Շվեյցարիան, ԱՄՆ-ն, Դանիան, Նիդերլանդները, Իսլանդիան, Մեծ Բրիտանիան: 

ՏՀԶԿ-ն իր ուսումնասիրություններն իրականացրել է աշխարհի 30 երկրում՝ գնահատելով առանձին երկրներում բնակչության եկամուտները, առողջապահության ոլորտը, անվտանգությունը, կյանքի պայմանները:  

ՏՀԶԿ-ն աշխարհի խոշորագույն տնտեսական կազմակերպություններից է, որին անդամակցում է 34 երկիր:

Share