Բաժին. Այլ Լուրեր

ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՆՈՐ PORSCHE-Ի ՆԿԱՐՆԵՐԸ

Համացանցում են հայտնվել նոր Porsche-ի նկարները: Նոր մոդելը, որը կլինի Porsche Cayene-ի փոքր տարբերակը, անվանվել է Porsche Macan: Մեքենայի պաշտոնական ցուցադրությունը  նախատեսվում է այս տարվա նոյեմբերին:

Մեքենան կարտադրվի մի քանի տեսակի բենզինային և դիզելային շարժիչներով: Մեքենայի սովորական տարբերակը կարտադրվի V6 3,2 լիտր աշխատանքային ծավալով տուրբոշարժիչով, որի հզորությունը կլինի 370 ձիաուժ: Կլինի նաև չորսմխոցանի շարժիչ, որի աշխատանքային ծավալը կլինի 2.0 լիտր, իսկ հզորությունը՝ 220 ձիաուժ:

Մեքենան կարտադրվի նույն բազային մոդելի վրա, ինչ Audi Q5-ը:

Նոր մոդելը վաճառքի դուրս կգա 2014թ. և կարժենա մոտ 36.000 ֆունտ:

Share