Բաժին. Այլ Լուրեր

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ GALAXY S4 MINI-Ի ՄԱՍԻՆ ՈՐՈՇ ՏՎՅԱԼՆԵՐ

Պաշտոնական ցուցադրումից 20 օր առաջ ինտերնետում տարածվել են նոր Samsung Galaxy S4 Mini-ի մասին որոշ տվյալներ: Սպասվում է, որ նոր S4 Mini-ն կունենա 4,5 դույմանոց սենսորային էկրան:  

Սմարթֆոնի վրա տեղադրվել են 8 MPx-անոց հիմնական և 2 MPx-անոց դիմային տեսախցիկներ: Նոր մոդելը կաշխատի GT-I9195 պրոցեսորով, որի հզորությունը կազմում է 2×1,7 GHz: Օպերատիվ հիշողությունը կլինի 1,5 GB RAM:

Ինչպես և նախորդ մոդելները՝ նոր Galaxy Mini-ն նույնպես աշխատում է Android օպերացիոն համակարգով:

Սմարթֆոնի գնային տվյալները չեն բացահայտվել:

Նշենք, որ նոր սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի հուլիսին:

Share