Բաժին. Այլ Լուրեր

LENOVO-Ն ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ ՆՈՐ «ԿԱՆԱՑԻ» ՍՄԱՐԹՖՈՆ

Lenovo ընկերությունը վաճառքի է հանել նոր «կանացի» սմարթֆոն: Նոր Lenovo S820-ը ստացել է կարմիր գույն և նախատեսված է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար: Սմարթֆոնն աշխատում է MediaTek պրոցեսորով, որի հզորությունը կազմում է 4×1,2 GHz:

S820-ի վրա տեղադրվել է 4,7 դույմանոց սենսորային HD էկրան: Սմարթֆոնի ներքին հիշողությունը կազմում է 4 ԳԲ, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 1GB RAM: Սմարթֆոնն օժտված է MicroSD պորտով, ինչը թույլ կտա ներքին հիշողությունը ավելացնելու ևս 32 ԳԲ-ով:

Նոր մոդելի վրա տեղադրված հիմնական տեսախցիկի հզորությունը կազմում է 8 MPx, իսկ դիմայինը` 2:  

Lenovo S820-ը աշխատում է Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով:

Նոր սմարթֆոնի գինը կազմում է 330 ԱՄՆ դոլար:

Share